18/09/2017 14:11
Արցախի ՄԻՊ գրասենյակը շուտով կհրապարակի հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուտով կհրապարակի հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը։
«Շարունակում ենք ադրբեջանկան սոցիալական կայքերի մոնիտորինգը և կներկայացնենք նոր փաստեր», - Հայաստան-Սփյուռք համաժողովին ասաց Արցախի մարդու իրացունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան։
Նա նշեց, թե փետրվարին համացանցում հայտնված մի նյութից պարզ է դառնում, որ դիրքերից մեկում ադրեջանցիները խոսում են ցեղասպանության մասին և երկու անգամ ասում՝ «Ձեզ ցույց կտանք ցեղասպանություն»:
Մելիքյանը նշեց, թե հայատյացությունը ակադեմիական երևույթ չէ, խոսքի ազատության դրսևորում չէ. «Այն ցեղասպանության մոտիվացիա է ստեղծել այդ մարդկանց մոտ»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շահարկում է այն երեխայի և տատիկի մահը, որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ սահմանին:
«Այստեղ ուզում եմ նկատել, որ Ադրբեջանը մեր Վաղարշակի մահվան հետ կապված ոչ մի հայտարարություն չի արել, իսկ մեր բանակի հրամանատարը նշեց, որ իրենց երեխայի մահվան հետ կապված ցավ է ապրում: Մեր տրամադրության տակ եղած նկարները մենք չհրապարակվեցինք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այդ երեխան ունի հարազատներ, իսկ Ադրբեջանը նույնիսկ բժշկական փորձաքննության նկարները տարածեց», - ասաց Ռուբեն Մելիքյանը։