19/09/2017 20:32
Քիրքուկում ականապատ ավտոմեքենա է պայթել
Իրաքի Քիրքուք քաղաքում որոտացել է հերթական պայթյունը, հայտնում է Riafan-ը:
Քրդական աշխարհազորային փեշմարգայի հրամանատարությունը հայտնում է, որ Քիրքուք բնակավայրում նոր պայթյուն է հնչել: Զինվորականների տվյալով՝ Իրաքյան Քուրդիստան նահանգի վարչական կենտրոնում պայթել է ական, որն ամրացված է եղել քաղաքացիական ավտոմեքենայի: Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն տվյալ պահին ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչության համար:
Ավելի վաղ նշվում էր, որ շաբաթ օրը Քիրքուք քաղաքի Ադանա կենտրոնական շրջանում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի ժամանակ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, տասը մարդ ստացել է վնասվածքներ: Այս միջադեպերը քրդերը կապում են Բաղդադի և Էրբիլի միջև սկսված քաղաքական լարվածության հետ՝ կապված Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ: