19/09/2017 13:31
Հայաստանյան պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տապալել է ադրբեջանական պատվիրակության անդամի զեկույցը
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Փարիզում ընթացող սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստից հայտարարություն է տարածել, որ հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը, որտեղ արձանագրված էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:
Բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է: