20/09/2017 18:24
Մուհամմեդ անունն Անգլիայում նորածինների ամենատարածված անունների տասնյակում է
Անգլիայում և Ուելսում նորածին աղջիկների ամենատարածված անունների շարքում Օլիվիա անունն առաջին տեղում փոխարինել է Ամելիային, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Ազգային վիճակագրական վարչության տվյաներին:
Տղաների անունների շարքում առաջին տասնյակում է հայտնվել Մուհամմեդ անունը, որն 8-րդ տեղում է: Անցյալ տարի Անգլիայում և Ուելսում այսպես են անվանակոչել 3908 տղաների:
Տղաների անունների առաջին հնգյակը գլխավորել է Օլիվերը, երկրորդ հորիզոնակում է Հարրին: Տարածվածությամբ երրորդն է դարձել Ջորջը: Հնգյակը եզրափակում են Ջեք և Ջեյքոբ անունները:
Կանանց անունների շարքում առաջատարը Օլիվիան և Ամելիան են: Երրորդ տեղում է Էմիլին, չորրորդ՝ Այլան, հինգերորդ՝ Ավան: