20/09/2017 12:10
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը հանգեցրեց նախագահին ՄԱԿ-ում խոսել Ցյուրիխյան արձանագրություններից հրաժավելու մասին. Շավարշ Քոչարյան
Ժողովրդավարական ճանապարհով գնալու փոխարեն, այսօր Թուրքիան բռնապետական ճանապարհով է գնում, ժխտողական քաղաքականություն է որդեգրել, և Թուրքիայի այդ պահվածքը հանգեցրեց նրան, որ ՄԱԿ-ում ՀՀ նախագահն անդրադառնա Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցին, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ժամեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը հայտարարեց, որ թող չմտածեն, թե մենք այդ պայմաններում կարող ենք պատանդ մնալ: Այդ արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ ու մենք 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: