21/09/2017 11:33
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի
Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. վերջին տվյալներով` 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 237 մարդ, հայտնում է Reuters-ը:
Մեխիկոյում փլուզված դպրոցներից մեկի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել ողջ մնացած 12-ամյա աղջկա: Նա հայտնել է, որ մոտակայքում կա ևս երկու դպրոցական, սակայն չի կարող ասել՝ նրանք ողջ են, թե ոչ: