22/09/2017 13:29
Հայաստանն ու Պալաուն հաստատել են դիվանագիտական հարաբերություններ (Տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությանը:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչվող հարցեր։
Պալաուն՝ կղզի պետություն է Խաղաղ օվկիանոսի Ֆիլիպինյան ծովում։ Պալաուն գտնվում է ավելի քան 250 կղզիների վրա։ Մայրաքաղաքը Կորորն է, որի բնկաչությունը չի անցնում 10 հազարից։