22/09/2017 13:19
Զարիֆ. Իրանը պատրաստ է միջուկային գործարքում զիջումների գնալ, եթե նույնն անի նաև ԱՄՆ-ն
Իրանը պատրաստ է խոսել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պայմաններում փոփոխություններ մտցնելու մասին, եթե վերանայվեն այն բոլոր զիջումները, որոնք Իսլամական Հանրապետությունն արել է՝ կնքելով գործարքը, այդ թվում՝ Թեհրանին բարձրհարստացված ուրան արտադրելու իրավունքի տրամադրման շուրջը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Պատրա՞ստ եք արդյոք դուք մեզ վերադարձնելու 10 տոննա հարստացված ուրանը», - հռետորական հարց է տվել նա: Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամբողջ հռետորաբանության հետևում թաքնված է Թեհրանից նոր զիջումներ կորզելու ցանկությունը՝ փոխարենը չանելով զիջումներ:
Երկու օր առաջ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Գործողությունների համատեղ համապարփակ պլանը որակել է վատթարագույն գործարքն ԱՄՆ-ի պատմության մեջ՝ հայտարարելով, որ Իրանը «վտարակ երկիր Է, որը գլխավորապես բռնություն, արյունահեղություն և քաոս է արտահանում»: