22/09/2017 14:45
Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին պարտականությունների չկատարման համար
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ ԱԽ ամբիոնից մեղադրել է Ռուսաստանին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման և աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի վրա բացասաբար ազդելու համար։
«Ցավոք սրտի, վերջին տարիներին Ռուսաստանը հաճախ է գործել այնպես, որ դա թուլացրել է չտարածման ոլորտի գլոբալ նորմերը և խաթարել պետություններին պատասխանատվության ենթարկելու ջանքերը։ Դրա օրինակ է հանդիսանում Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով սեփական պարտավորությունների խախտումը, անվտանգության երաշխքների չպահպանումը, որոնք տրվել են սառը պատերազմից հետո», - ասել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Նա նաև Մոսկվային մեղադրել է գաղտնի միջուկային ծրագրերի հետաքննության շրջանակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկախությունը թուլացնելու համար։