22/09/2017 12:44
Հայաստանն ու արևմտյան կիսագնդի ամենափոքր երկիրը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել (Տեսանյութ)
Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս են հայտնել, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար:
Սենթ Քիթս և Նևիսը պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում։ Սենտ Քիթս և Նևիսը արևմտյան կիսագնդի ամենափոքր երկիրն, բնակչության թիվը 50 հազար է: