23/09/2017 12:05
Հայաստանն ու Արաբական պետությունների լիգան քննարկել են երկու պետություններ միջև համագործակցության հեռանկարները
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվել է հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։