23/09/2017 21:49
Արմեն Աշոտյանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած ասուլիսի տեսագրությունը
Բաքվում կազմակերպված Եվրանեստ ԽՎ համաժողովին Հայաստանից մասնակցել են Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Խորհրդաժողովի շրջանակում նրանք մամուլի ասուլիս են տվել ադրբեջանցի լրագրողների համար։
Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Բաքվում տեղի ունեցած ասուլիսի խոստացված տեսագրությունը։