23/09/2017 13:57
Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին, տեղեկացնում է Aysor.am-ի աղբյուրը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի այցի մասին հաղորդել էր իրանական ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։