25/09/2017 14:04
Մեքսիկայում երկրաշարժը վնասել է ավելի քան 300 շինություն
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի, նրանցից 182-ը զոհվել է Մեխիկոյում, գրել է El Universal թերթի էլեկտրոնային տարբերակը, փոխանցում է ТАСС-ը:
Մեխիկոյի կառավարության ղեկավար Միգել Անխել Մանսերան հայտնել է, որ Մեքսիկայի մայրաքաղաքի առնվազն 321 շենք լուրջ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից: Մանսերայի խոսքով՝ մասնագետներն արդեն ստուգել են ավելի քան 7,6 հազար շենք և պարզել, որ դրանց մեծ մասը պիտանի է բնակության համար:
Սև ցուցակում հայտնված շենքերում կանցկացվի նոր տեսչական ստուգում, որի արդյունքներով որոշում կընդունվի դրանք նորոգելու կամ քանդելու մասին: Տարերքի հարվածը Մեխիկոյում 40-ից ավելի շենք է ոչնչացրել: