25/09/2017 12:36
Մերկելը հայտարարել է նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին
ԳԴՀ-ի գործող կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքները, հայտարարել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին:
«Մենք ամենաուժեղ կուսակցությունն ենք, և մեր խնդիրն է ստեղծել իշխանություն: Իհարկե, մենք ավելի լավ արդյունք էինք ակնկալում», - իր ելույթում հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 32,9% ձայներով առաջատարն է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը. չնայած հաղթանակին` այս արդյունքը կուսակցության ամենավատ արդյունքն է 1949 թվականից ի վեր: