03/10/2017 19:25
Coca-Cola HBC-ի տնօրենը մահացել է
Նախօրեին վախճանվել է Coca-Cola Hellenic Bottling Company ընկերության ղեկավար Դիմիտրիս, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
«Coca-Cola HBC-ն այսօր խորին թախիծով հայտնում է 2017-ի հոկտեմբերի 2-ին իր ղեկավար Դիմիտրիս Լոիսի մահվան մասին», - ասված է հայտարարության մեջ:
Սեպտեմբերին հաղորդվում էր, որ Լոիսը ժամանակավորապես լքում է իր պաշտոնը առողջական խնդիրների պատճառով։
«Մենք շատ տխուր ենք Դիմիտրիսի մահվան կապակցությամբ։ Մեծ պատիվ էր նրան անձամբ ճանաչելը և տարիներ շարունակ նրա հետ աշխատելը», - ասված է Coca-Cola-ի տնօրենների խորհրդի նախագահ Անաստասիս Դևիդի հայտարարության մեջ։
Հանգուցյալ տնօրենի պարտականությունները դեռևս կատարում է Միխալիս Իմելլոսը։