11/10/2017 20:39
Կատալոնիայի իշխանությունները «խորհրդանշական ակտ» են համարում անկախության հռչակումը
Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նաև այլ քաղաքական գործիչների կողմից անկախության հռչակագրի ստորագրումը խորհրդանշական ակտ է, հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ստորագրումը խորհրդանշական ակտ է, որի օգնությամբ մենք բոլորս հավաստեցինք անկախություն հռչակելու մեր հանձնառությունը», - ասել է Տուրուլը TV3 կատալոնյան հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաև կոչ է արել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին նշանակել Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցությունների օրը, վայրը և ժամանակ:
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է՝ եթե Իսպանիայի կառավարությունը գործի դնի Սահմանադրության 155-րդ հոդվածը, դա կնշանակի, որ «նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել, իսկ մենք կկատարենք մեր պարտավորությունները»: Այդ հոդվածը թույլ է տալիս Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից: