11/10/2017 20:56
Հնդկաստանում անչափահաս կնոջ հետ սեռական կապը բռնաբարություն է որակվել
Հնդկաստանի գերագույն դատարանը անչափահաս կնոջ հետ սեռական կապը բռնաբարություն է որակել՝ դրանով փակելով օրենսդրության մեջ վիճելի բացը, հայտնում է РИА Новости-ն:
«Եթե տղամարդը 18 տարեկանից փոքր կնոջ հետ սեռական ակտի մեջ է մտնում, դա հանցագործություն է համարվելու։ Անչափահաս կինը կարող է բողոք ներկայացնել ամուսնու դեմ մեկ տարվա ընթացքում։ Բռնաբարության մասին օրենքում բացառությունը խտրական է, տարօրինակ և կամայական։ Այն խախտում է աղջիկների ֆիզիկական անձեռնմխելիությունը», – ասված է դատարանի որոշման մեջբերում է NDTV-ին:
Հնդկաստանի քրեական օրենսգրքի 375 հոդվածի համաձայն՝ առնվազն 15 տարեկան աղջկա և նրա ամուսնու միջև սեռական ակտը բռնաբարություն չէր համարվում։