12/10/2017 13:30
ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը խոստացել է ԱՄՆ-ին պատժել «կրակոտ կարկուտով»
ԿԺԴՀ-ի ժողովուրդը պահանջում է պատժել ԱՄՆ-ին «կրակոտ կարկուտով» ագրեսիվ քաղաքականության համար, հայտարարել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն՝ ТАСС- ին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ուժերը «անսպառ ուժ ունեն» և չեն թողնի ԱՄՆ-ին «անպատիժ»:
«Հիմա ԱՄՆ հերթն է վճարել, և մեր ամբողջ բանակը և ժողովուրդը պահանջում են ամերիկացիների հետ հաշիվները մաքրել ոչ թե խոսերով, այլ՝ կրակոտ կարկուտով», - ասել է Լի Յոն Հոն: