12/10/2017 14:45
ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Մերձբալթյան երկրներում, մի ամբողջ դիվիզիա է տեղակայել
ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ փաստացիորեն մի ամբողջ դիվիզիա է տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով՝ դրանց «ոչ թափանցիկության», զինված ուժերի «հիբրիդային» գործողությունների, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը թողել է իր «հարվածային խմբավորումը» Բելառուսում:
Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով: