12/10/2017 15:32
Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից
Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից։
3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ:
1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդները ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ հայտնի են նաև դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը։
1-ին դասարանի աշակերտների համար աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 23-ից և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։
2-րդից մինչև 12-րդ դասարանցիների համար արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 30-ին և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։