12/10/2017 14:23
Ռուս զինվորականները Սիրիայում 65 զինյալի համոզել են հանձնվել
Սիրիական կառավարության զորքերին է հանձնվել 65 զինյալի խումբ: Գործողությունն իրականացվել է ռուս զինվորականների միջնորդությամբ, նրանք օգնել են բանակցել, հայտնում է ТВ-Центр-ը:
Բանդաների անդամները պնդում են, որ իրենք չեն պատերազմել, այլ աշխատել են թիկունքում: Սիրիայի ազատ բանակի զինվորներն արդեն ստուգել են նրանց անձնական իրերը և ներառել դրանք հատուկ ցուցակում, որը ստուգելու են հատուկ ծառայությունները:
Ուժայիններն արդեն ստուգում են ձերբակալվածների վկայությունը: Եթե դրանք հաստատվեն, ապա զինյալները ենթարկվելու են համաներման: