12/10/2017 13:10
Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա
Ֆրանսիայում ոստիկանը վարժանքի ժամանակ պատահաբար կրակել է գործընկերոջ վրա և սպանել նրան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV–ին։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկազալ համայնքում (Թուլուզ քաղաքից 10 կմ հեռավորության վրա)։ Հետախուզական ու արագ արձագանքման բրիգադի ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել էր 40 տարեկան գործընկերոջ վրա։
Հեռուստաալիքը հայտնում է, որ Թուլուզի դատախազությունը նախաքննություն է սկսել։