12/10/2017 14:49
Թուրքիան ծանր ռազմականտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման
Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Իրաքի հետ սահման: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել է Dunya թերթը, մարտական մեքենաները կտեղակայվեն երկրի հարավ-արրելքի Շիրնակի նահանգում՝ «Հաբուր» սահմանային անցակետի շրջանում, հայտնում է ТАСС-ը:
Հանրապետության արևմտյան տարածաշրջաններում գտնվող զորամասերից տանկերի փոխադրումն իրականացվել է անցած գիշեր զինվորական պահակախմբերի ու ժանդարմների ուժեղացված հսկողության ներքո: Նշվում է, որ տանկերը կմասնակցեն այն զորավարժություններին, որոնք Թուրքիայի կողմից այդ տարածաշրջանում սկսվել են սեպտեմբերի 18- ին, և որոնց սեպտեմբերի 26-ին միացել են իրաքյան բանակի ստորաբաժանումները:
Համարվում է, որ այս զորավարժություններով Անկարան և Բաղդադը ձգտում են իրենց մտադրությունների լրջությունը ցույց տալ իրաքցի քրդերին, որոնք սեպտեմբերի 25-ին հանրաքվեում հանդես են եկել անկախության օգտին: Երկու երկրների ղեկավարությունը կտրականապես դեմ է արտահայտվել այդ քվեարկությանը՝ այն համարելով անօրինական և Իրաքի Սահմանադրությունը խախտող: