Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան

14/10/2017 12:25

Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան


«Սոսե » միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք կինոգործիչներ վարպետության դասեր են անցկացնում երիտասարդների համար: Այս անգամ կինոինդուստրիայի երիտասարդ ներկայացուցիչներին այցելել էր ռեժիսոր,պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Նա «Սոսե 2017»-ի ժյուրիի կազմում է:

Aysor.am-ի թղթակիցը ռեժիսորի հետ խոսել է կինոարվեստի, ժամանակակից տենդենցների և զարգացման միտումների մասին :

Ժամանակակից կինոտենդենցների մասին

Եթե շատ ընդհանրացման գնանք, ժամանակակից կինոարվեստը կարելի է բնորոշել երկու հիմնական հատկանիշներով. Առաջին՝ կինոն չափազանց կոմերցիալիզացված է դարձել. Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են, արված են հաշվարկների հիման վրա: Ազատ կինոն, ցավոք, պակասել է ու չի հասնում հանդիսատեսին: Երկրորդ՝ նոր տեխնոլոգիաների մուտքով կինոն դարձավ շատ ավելի թվային, արհեստական: Փոխվեց ու շարունակում է փոխվել կինոյի լեզուն: Ավանդական պատկերներն արդեն անցյալում են. կադրերը, որոնք առաջ ստացվում էին նկարահանման հրապարակում, շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում: Նկարահանումները, որ ամենակարևոր բանն էին դեռ մի երկու տասնամյակ առաջ, հիմա կարծես անվիճելի առաջնահերթությունը սկսում են կիսել հետարտադրության՝ նկարահանվածը մշակելու փուլի հետ: Թվային հետարտադրության արդյունքում մենք ստանում ենք պատկերներ, որոնք իրականությունից դուրս են: Հետևապես կինոն սկսում է ներկայացնել ալտերնատիվ իրականություն: Ես այստեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, ի վերջո, կինոյում մենք խոսում ենք մարդու և մարդկանց փոխհարաբերությունների մասին: Բայց եթե 60-ականներին, «Նոր ալիքի» գալով, տեսախցիկը դուրս եկավ դեկորացիաներից, տաղավարներից ու սկսեց ցույց տալ աշխարհը, Փարիզի փողոցները ինչպես դրանք կային, ապա հիմա արհեստական միջամտությունն անխուսափելի է:
Մեկ բառով ասած՝ ներկայիս կինեմատոգրաֆը կանվանեի «ցիֆռավոյ» (ժպտում է, հեղ.):

Կինոյի պատմության լավագույն շրջափուլերի մասին

Շատ լավն էր 20-ականների վերջի կինոն՝ թե՛ եվրոպականը, թե՛ հոլիվուդյանը:
Համր շրջանի ֆիլմը հասել էր կատարելության՝պատկերի,պատմության ներկայացման իմաստով: Ցուցադրվում էին վերջին գոհարները:
Հաջորդիվ լավ կինոն եկավ 60-ականներին: Այս շրջանում այն հստակ կայացավ որպես ինքնուրույն արվեստ: Միջին թվաբանական կտրվածքով՝ 60-ականներին արտադրվող ֆիլմերը ավելի լավն էին, քան՝ ներկայիս ֆիլմերը:

Պատճա՞ռը: Թվային տեխնոլոգիաների ներխուժումը, ինֆորմացիայի անվերահսկելի հոսքը և, իհարկե, կոմերցիան:
Մարդու ուղեղը այնքնան շատ է լցվում տեղեկություններով, որ արվեստին ժամանակ և տեղ չի մնում: Եթե մնում էլ է, մարդիկ նախընտրում են քնել: Բայց ես ունեմ անձնական թեորիա ևս.
Հասկանու՞մ եք՝ մարդկանց թիվը շատացել է. Մեկ գոյություն ունեցող պերսոնի գինը պակասել է, մեկ անհատի, մեկ հեղինակի գինը պակասել է:

Խորհրդային Հայաստանի կինոշուկայի մասին

Մենք էլ կինոյում ինչ ունեցել, ունեցել ենք 60-ականներին՝ չհաշված «Պեպոն», «Նամուսը», որոնք էլի համաշխարհային հզորության ֆիլմեր էին, կարող էին մի շարքում դրվել այդ շրջանի եվրոպական ֆիլմերի հետ:
60-ական թվերին մենք թե՛ Փելեշյանով, թե՛ Փարաջանովով, թե՛ Մալյանով ու Դովլաթյանով հասել ենք նրան, որ մեր կինոն միանգամայն միջազգային դարձավ՝ դրսի հանդիսատեսին ընկալելի: Այն արտադրանքը, որը Հայաստանը տալիս է հիմա, բացառիկ դեպքերում կարող է դրվել միջազգային հանրության առաջ:

Մեր կինոն Խորհրդային Միության կինեմատոգրաֆից դուրս չէր, որովհետև նույն արտադրական մոդելն էր գործում, իսկ անկախության ձեռքբերումից հետո չկա այն կինոն, որը միջազգային հանդիսատեսին ընկալելի կլինի: Հիմնականում դրանք լոկալ ֆիլմեր են, որոնք հասկանալի են հայաստանյան հանդիսատեսին:

Մեր պրոդյուսերները, ռեժիսորները, դրամատուրգները գրագետ չեն, չեն տիրապետում ժամանակակից կինոարտադրության կանոններին՝ ոչ կինոլեզվի՝ պատումի կերտման, մոնտաժի, լույսի, ձայնի առումով, ոչ արտադրական սխեմաների, ֆոնդերի, համաարտադրողների հետ աշխատելու առումով: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային կինոպրոցեսներից:
Կինեմատոգրաֆը նույն երաժշտությունն է: Չեք կարող, չէ՞, երգ ստեղծել՝ նոտաներին չտիրապետելով: Եթե ձեզ հայտնի չեն հարմոնիայի կանոնները, սիմֆոնիա չեք գրի: Նույնն էլ կինոարվեստն է. մարդկանց թվում է, թե կհաջողեն ֆիլմ ստեղծել՝առանց գործիքներին տիրապետելու: Ինչո՞ւ նույնը չեն մտածում երաժշտության պարագայում: Ինչո՞վ է կինոն ավելի ցածր արվեստ:

Նույն Փելեշյանը,Մալյանն ու մյուս կինոգործիչները չե՞ն սխալվել՝ կինոդպրոցների ստեղծմանը հետամուտ չլինելու, իրենց փորձով սերունդներին չկրթելու հարցում

Գուցե, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք ապրել են ԽՍՀՄ-ում, որտեղ հնարավոր չէր հեղինակային դպրոց ստեղծել: Հենրիկ Մալյանը ստեղծեց իր թատրոնը և դրա վրա դրեց ողջ կյանքը: Միայն մեծ խոչընդոտների հաղթահարմամբ նրան դա հաջողվեց: Խորհրդային մոդելը ենթադրում էր կոլեկտիվային կուլտ, անհատը այդ մոդելում չէր կարող որոշիչ լինել: Ցավոք, մենք այսօր էլ վայելում ենք այդ մտայնության դառը պտուղները: Հիմա մեզ հեշտ է: Տեսեք, մենք բացել ենք դպրոց և այնտեղ քարոզում, մեր հեղինակային ծրագրով ասում ենք, որ կրթության միջոցով պետք է գան նոր, տաղանդավոր ռեժիսորներ, որ վերջիններս պետք է հսկեն իրենց տաղանդը, կինոյի լեզվով ճիշտ արտահայտվել կարողանան: Իրականում, արվեստը, կինոն՝ «մեկ հիվանդի ցնորք է»: Հեղինակը միակ հետաքրքիր բանն է արվեստում: Երբ մենք խոսում ենք դպրոցի, գրագիտության մասին, պիտի հասկանանք, որ դրանք «տառաճանաչության» համար են: Որևէ մեկին հնարավոր չէ արվեստագետ դարձնել դպրոցում: Բայց օգնել տիրապետել «ցնորքին», օգնել դարձնելու մտքերը պատկեր, օգնել հավաքելու պատկերները՝ որպես պատմություն… այս տեխնիկական բնույթի կանոնների ուսուցման տեղը կինոդպրոցն է:

«ACTION! Ֆիլմ» կինոդպրոցի մասին

Փորձում ենք սերունդ կրթելու այդ բարդ աշխատանքը ինքներս կատարել: Այս տարի մեզ մոտ նկարահանված ֆիլմերը, հույս ունեմ, կկարողանանք ցույց տալ էկրանին: Ամեն տարի ընդունելու ենք 10-12 մասնագետ՝ ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ, որոնց կսովորեցնենք՝ ինչպիսին են ժամանակակից պրոդյուսինգը, ռեժիսուրայի, դրամատուրգիայի ակադեմիական կանոնները: Մասնակիցները նաև զարգացնում են սեփական նախագծերը, դրանք դարձնում ֆիլմ: Այս իմաստով շատ հետաքրքիր էքսպերիմիենտ է, որը թերևս 3-4 տարի կգոյատևի, ապա մենք արդյունքների գնահատում կկատարենք՝ սերնդափոխություն եղա՞վ, եկա՞ն նոր կինեմատոգրաֆիստներ, թե՝ ոչ: Եթե, այո, ապա գործունեությունը կշարունակենք, եթե՝ ոչ, ի՞նչ արած, ուրեմն սխալվել ենք: Բայց ես կարծում եմ, որ 2-3 տարում արդեն կտեսնենք նոր ֆիլմեր, նոր ռեժիսորներ, բոլորովին նոր, հայկական կինոսերունդ:

Թեմատիկ սահմանափակումների մասին. Արցախյան պատերազմ, Ցեղասպանություն

Պետք է տարանջատել արվեստը պրոպագանդայից: Կինոսեր հասարակությունը դա հստակ անում է, հետևաբար փորձը՝ մեկի միջոցով մատուցելու մյուսը, դատապարտված է անհաջողության: Դուք կարող եք պրոպագանդա անել ու հասնել հաջողության: Դուք կարող եք ստեղծել ֆիլմ և հասնել հաջողության: Բայց խառնել այդ երկուսն իրար… դա բացի չընկալումից, ոչնչի չի հանգեցնի:
Քանի որ մենք թե՛ ցեղասպանություն են տեսել, թե՛ պատերազմ, շատ լավ ենք հասկանում՝ ինչո՞ւ է պետք մոբիլիզացվել, եթե կա վտանգ, ինչո՞ւ է պետք պաշտպանել հայրենիքը, ինչո՞ւ գնալ սահման: Այս ամենը շատ հստակ դրված է մեր հասարակության մեջ՝ կյանքի փորձից ելնելով: Իմաստը ո՞րն է՝ արվեստի միջոցով դա ևս մեկ անգամ պրոպագանդելու: Ուզում եմ շեշտել՝ պրոպագանդելու, ոչ թե գեղարվեստորեն վերաարժևորելու: Պրոպագանդան արվեստի ամենավտանգավոր թշնամին է:

Ցեղասպանության մասին ֆիլմերի զգալի մասը սարսափելի պլակատային պատմություններ են, որտեղ կա հստակ դահիճը, հստակ զոհը: Առաջինը հարձակվում է, երկրորդը՝ սպանվում: Այսպես մարդու էմոցիաների վրա չես ներազդի կամ կազդես միայն հայ հանդիսատեսի վրա, որովհետև իրանցին, կանադացին կամ ուրուգվայցին նախ և առաջ ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ է դահիճը դահիճ, իսկ զոհը՝ զոհ: Նրանց իսկապես տպավորելու համար անհրաժեշտ է տալ մեր անձնական, գեղարվեստական վերաիմաստավորումը:

Կինոլրագրողների և կինոքննադատների դերը հասրակության ճաշակի ձևավորման գործում

Որակյալ արվեստի և հանդիսատեսի միջև պատնեշ կա: Բերգմանն ասում էր՝ հանճարեղ արվեստը միշտ ունի ձանձրույթի էլեմենտ: Մեծ արվեստի համար հանդիսատեսի աչքերը բացելը կինոգետների, կինոտեսաբանների, կինոլրագրողների գործն է: Նրանց դերը չափազանց կարևոր է, որովհետև իրենք հանդիսատեսին դեպի մեծ արվեստ ուղղորդող միջանկյալ կամուրջն են:

Հայաստանում նոր դուրս եկած ֆիլմերը կա՛մ անտեսվում են, կա՛մ գտնում են «Ուռա, էս ինչ լավն էր», «վայ, էս ինչ վատն էր» արձագանքներ: Որևէ լուրջ կինեմատոգրաֆիական վերլուծության, սթափ, համապարփակ հայացք հայկական կինոյին, դիպուկ ախտորոշում, ես չեմ հանդիպել երկար տարիներ:                                                                               

Հեղինակ՝ Օֆելյա Սիմոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են Այսօր, 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին Այսօր, 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները Այսօր, 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Այսօր, 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական Այսօր, 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) Այսօր, 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Այսօր, 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության Այսօր, 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն Այսօր, 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Այսօր, 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ Այսօր, 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Այսօր, 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Այսօր, 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Այսօր, 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան Այսօր, 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Այսօր, 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի Այսօր, 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) Այսօր, 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ Այսօր, 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան Այսօր, 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Այսօր, 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը Այսօր, 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա Այսօր, 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում Այսօր, 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) Այսօր, 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան Այսօր, 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը Այսօր, 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ Այսօր, 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Այսօր, 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այսօր, 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) Այսօր, 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել Այսօր, 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան Այսօր, 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Այսօր, 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Այսօր, 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների Այսօր, 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» Այսօր, 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ Այսօր, 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Այսօր, 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Այսօր, 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները Այսօր, 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը Այսօր, 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Այսօր, 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել Այսօր, 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես Այսօր, 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 03/05/2024 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով 03/05/2024 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ 03/05/2024 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ 03/05/2024 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 03/05/2024 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր 03/05/2024 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների 03/05/2024 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար 03/05/2024 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի 03/05/2024 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 03/05/2024 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել 03/05/2024 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը