16/10/2017 16:24
Մարտունի քաղաքը պատրաստվում է փոթորկի (Տեսանյութ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 16-ին հանրապետության առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման պատճառով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
ԱԻՆ-ից բնակչությանը հորդորել են մնալ շինությունների ներսում:
Aysor.am-ի թղթակիցը նկարահանումներ է կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, որտեղ երևում է քամու ուժգնությունը։