16/10/2017 15:36
Toyota-ն ստեղծել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մեքենա
Toyota ընկերությունը հրապարակել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մեքենայի նախնական օրինակի՝ Concept-i Ride կոնցեպտի առաջին լուսանկարները: կոնցեպտի առանձնահատկությունն ուղևորի տեղաշարժվող նստատեղն է, ինչի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի հեշտ կմտնեն մեքենայի սրահ:
Մեքենայի երկարությունը 2.5մ է, լայնությունը՝ 1.3մ, իսկ բարձրությունը՝ 1.5մ: Սրահում կա 2 նստատեղ, ինչպես նաև հաշմանդամի անվասայլակի պահման հատուկ վայր: Concept-i Ride-ը համալրված է էլեկտրական ուժային համակարգով ու կարող է մի լիցքավորմամբ անցնել 150 կմ:
Կոնցեպտը կառավարվում է ջոյսթիքի միջոցով: Դրանով վարորդը կարող է թեքել մեքենան, արագացնել կամ դանդաղեցնել դրա ընթացքը: