16/10/2017 14:37
Իրաքի բանակը Քիրքուկում վերահսկողություն է հաստատել մի շարք կարևոր օբյեկտների վրա
Իրաքցի զինվորականները Քիրկուկ նահանգում վերահսկողության տակ են առել էլեկտրակայանը, գազավերամշակման գործարանը, արդյունաբերական թաղամասը և մի շարք այլ կարևոր օբյեկտներ, փոխանցում է РИА Новости-ն:
«Իրաքյան բանակն իր վերահսկողության տակ է առել Հյուսիսային գազային ընկերության՝ NGC-ի գազային օբյեկտը, ինչպես նաև Քիրկուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան: Իրաքյան ուժերը շարունակում են առաջխաղացումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ զինվորականները հայտնել են, որ քրդերից հետ են վերցրել արվարձանները: