16/10/2017 15:15
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիային առաջարկել է ևս մեկ անգամ մտածել անկախության վերաբերյալ պատասխանի շուրջ
Կատալոնիայի իշխանությունները չեն կատարել Իսպանիայի կառավարության պահանջը անկախության հռչակագրի հստակեցման վերաբերյալ, ժեներալիտատին երկրորդ ծայրահեղ ժամկետ է հատկացվել՝ մինչև հինգշաբթի ժամը 10.00: Այս մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սաենս դե Սանտամարիան, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով RTVE-ին:
«Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ ժեներալիտատի նախագահը որոշել է չպատասխանել խնդրանքին: Դժվար չէր «այո» կամ «ոչ» ասել», - ասել է փոխվարչապետը:
Նա նշել է, որ Իսպանիայի իշխանությունները չեն ժխտում Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնի հետ երկխոսելու հնարավորությունը, սակայն այդ երկխոսությունը պետք է անցկացվի «օրենքի շրջանակում»: