16/10/2017 10:01
Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է գրել կնոջ դեմ
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Mash թելեգրամի-ալիքին։
Դերասանը Վիտալինային մեղադրել է իբր իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Ալիքի տվյալներով, Արմեն Ջիգարխանյանը վերջին տարիներին իր ամբողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով։
Մի քանի օր առաջ Վիտալինան դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով գտնել և տուն վերադարձնել իր փախած ամուսնուն։ Նրան գտել էին Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում։ Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել կնոջ հետ: