16/10/2017 09:30
Ավստրիայի ընտրություններում հաղթում է ԱԳՆ ղեկավարի կուսակցությունը
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ պահպանողական ժողովրդական կուսակցությունն առաջատարն է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։ Կուսակցությունը հավաքում է 31,4 տոկոս՝ քվեների հաշվարկից հետո, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Ավստրիայի ՆԳՆ-ին:
Երկրորդ տեղում Ազատության կուսակցությունն է՝ Հայնց—Քրիստիան Շտրախեի գլխավորությամբ, 27,4 տոկոս։ Կանցլեր Քրիստիան Կերնի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 26,7 տոկոս քվե։
Վերջնական արդյունքները` հաշվի առնելով ավստրիացիների փոստով քվեարկված ձայները, ՆԳՆ-ն կներկայացնի առաջիկա օրերին: