16/10/2017 11:39
Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները
Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում այսօր մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաև հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները», - ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների հիմնական նպատակը փոխըմբռնման ամրապնդումն է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջև: