16/10/2017 10:16
Սոմալիում պայթյունի զոհերի թիվը հասել է 231-ի
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 231-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Նշվում է, որ վիրավորների թիվը կազմում է 275 մարդ:
Մոգադիշոյի Հոդան թաղամասի հյուրանոցներից մեկի շենքի մոտ հոկտեմբերի 14-ին պայթյուն է որոտացել: Միջադեպի պատճառը դարձել է ականապատված ավտոմեքենան: