16/10/2017 12:57
Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու, այս մասին Lente.ru - ին հայտնեել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 08: 30-ին, Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացին Նովոսլոբոդսկի փողոցում դուրս է եկել իր մեքենայից, այդ պահին մարդասպանը նրա վրա մի քանի կրակոց է արձակել: «Բնութագիրը նման է պատվիրված սպանության», - նշել է պարբերականի աղբյուրը:
Հանցագործն արձակել է առնվազն 4 կրակոց: Քրեական գործ է հարուցվել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեաբանները: