16/10/2017 11:46
Սամվել Բաբայանը հիվանդ էր, նիստը հետաձգվեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Բաբայանը չէր ներկայացել դատարան։
Նա դատավորին գրություն էր ուղարկել և տեղեկացրել, որ մրսածության հետևանքով ձայնը խզվել է, չի կարող ներկայանալ ու ելույթ ունենալ։ Նա դատարանից խնդրել էր նաև, որ նիստը մեկ շաբաթով հետաձգվի, որտեղ ինքը կարող է ելույթ ունենալ, տալ ցուցմունքներ։
նշենք, որ այսօրվա նիստում սպասվում էր, որ Բաբայանը ցուցմունքներ կտա։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին։