17/10/2017 20:18
ԻՊ-ն սպառնում է ահաբեկչական ակտեր իրականացել աշխարհի առաջնության ժամանակ
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչական ակտեր իրականացնել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն։
Համացանցում հայտնված լուսանկար-կոլաժում պատկերված է աշխարհի առաջնության խորհրդանիշը, որի վրա ռուսերենով գրված է՝ «սպասեք մեզ»:
2016 թվականի նոյեմբերի 8-ին, ահաբեկչական գործողության սպառնալիքներ էին հնչել Ալբանիայի Շկոդեր քաղաքում նախատեսված աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Իսրայել հանդիպումից առաջ: Տեղի հատուկ ծառայությունները իսրայելցի գործընկերների հետ ձերբակալել էին 4 ահաբեկչի, իսկ մրցավեճը տեղափոխվել էր այլ քաղաք: