17/10/2017 11:16
Երևանի Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում նոր տեսախցիկներ կգործարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՃՈ-ից հայտնում են, որ 2017թ. հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: