18/10/2017 16:59
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկներն Արտաշես Գեղամյանով մաքրելու կապակցությամբ (Տեսանյութ)
Եթե միջանցքներ և նիստերի դահլիճներ պետքա դուբիկեքով գալ, մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք, պետաիրավական հանձնաժողովում «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե միաջդեպը կոնկրետ գնահատականի չարժանանա, միջանքներում այդ բաները տեսնելու եք անկախ նրանից ապացուցողական բազա լինելու է, թե` ոչ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ թեև անընդհատ շրջանառվում է այն գաղափարը, թե վերանգիրը ճիշտ չէ դրված, ապացույցներ չկան, բայց եթե իրենք այլ առաջարկություններ ունեն` թող ներկայացնեն։
«Բերեք ներկայացրեք նախագիծ ու դրեք վերնագիր՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկները Արտաշես Գեղմայանով մաքրելու կապակցությամբ», - ասաց պատգամավորը, ապա ընդգծեց, որ հանձնաժողովը ստեղծվելու է հենց նրա համար, որպեսզի տեսնի արդյոք ապացույցներ կա՞ն, թե` ոչ։
Հանժանաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կոչ արեց Փաշինյանին հուզականությունը մի կողմ թողնել, Փաշինյանն էլ նշեց, որ ինքը կորոշի` ինչպես խոսել։
«Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարա որևէ պայման դնի, կուզենք հուզական կխոսենք, կուզենք` ոչ հուզական, կուզենք` պատկերավոր, կուզենք` անպատկեր, որևէ մեկը չփորձի մեր առաջ պայման դնի», - ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։