18/10/2017 10:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ ձյան տեղումներով պայմանավորված` ավտոճանապարհը փակ էր ծանրաքարշ մեքենաների համար: