19/10/2017 11:06
Թալանել են Սփյուռքի փոխնախարարի ավտոմեքենան
Երևանում, հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել. ՀՀ Սփյուռքի փոխնախարար 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանն ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի՝ 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած «Nissan Qashqai» մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։