21/10/2017 13:18
Անհրաժեշտ է ոչ միայն հատուկ օրերին մասնակցել քաղաքը մաքրելու գործին, այլ մշտապես այս գործընթացի մի մասը լինել. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է ոչ միայն հատուկ օրերին մասնակցել քաղաքը կամ համայնքը մաքրելու գործին, այլ մշտապես այս գործընթացի մի մասը լինենք:
«Այսօր հայտարարված է հանրապետական շաբաթօրյակ: Անհրաժեշտ է, սակայն, որ ոչ միայն հատուկ օրերին մասնակցենք մեր քաղաքը կամ համայնքը մաքրելու գործին, այլ մշտապես այս գործընթացի մի մասը լինենք: Այդ առումով առաջարկում եմ նաև աջակցել ու ակտիվորեն ներգրավվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, քանի որ մեր երկիրն ու քաղաքը մաքուր կարող ենք պահել միայն մեր անմիջական մասնակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: