23/10/2017 20:38
ԱՄՆ ռազմաօդային ուժերը թոշակառուներին ծառայության կվերցնեն
ԱՄՆ ռազմաօդային ուժերը` երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանագրով, կարող են ծառայության վերցնել թոշակի անցած մինչև 1 000 օդաչուի, հայտնում է Business Insider-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին 1500 օդաչու է պակասում:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Դեբորա Լի Ջեյմսը փորձառու օդաչուների պակասի համար մեղադրել է մասնավոր ավիաընկերություններին, որոնք գրավում են բոլոր փորձառու և համեմատաբար երիտասարդ մասնագետներին: