31/10/2017 17:21
Ժամը 23:00-ից հետո հրավառության հեղինակներին 1 ու 2 միլիոն դրամով տուգանելու համար կառավարություն նախագիծ կներկայացվի
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ գիշերային հրավառություններին:
Նա նշեց, որ խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկել է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրակնացնողին առաջին խախտման դեպքում տուգանել1 միլիոն դրամով, 2-րդ անգամ՝ 2 միլիոն:
«Մենք կառավարությանը պետք է ներկայացնենք հրավառության հետ կապված նախագիծ: Մեր կողմից եղել է նվազ առաջարկ, իսկ «Ելք»-ն արդեն թիվը նշեց, մենք ընդունել ենք ու ընդունած ուղարկել ենք գերատեսչություններին: Իրենց եզրակացությունները ստանանք, նոր կառավարությունում կքննարկենք», - ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: