09/11/2017 16:10
Գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր
Կառավարության որոշմամբ գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր:
Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում:
Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր: