10/11/2017 21:51
«Ելք»-ի առաջարկները հանձնաժողովը մերժեց
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այս գիշեր իր արտահերթ նիստում չորս կողմ ձայներով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։
Առաջին ընթերցման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել օրինագծին և ներկայացրել էր իր առաջարկները։
Այսօրվա նիստում հանձնաժողովի ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության անդամները դեմ քվեարկեցին այդ առաջարկներին, հետևաբար դրանք մերժվեցին։ Նկատենք, որ «Ելք» խմբակցության հանձնաժողովի անդամ ներկայացուցիչը ներկա չէր նիստին։
««Ելք» խմբակցության առաջարկությունները եղել են մեզ համար անընդունելի այն հիմքով, որ համահունչ չեն եղել ժամանակակից Զինված ուժերի և ընդհանրապես Զինված ուժերի ու Գլխավոր շտաբի կազմավորման տեսանկյունից և հակասություն են ունեցել ՀՀ Սահամանդրության նորմերի հետ», - «Ելք»-ի առաջարկությունների մասին հայտարարեց օրինագծի հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։