13/11/2017 16:23
ԱՄՆ բանակում թույլ են տվել ծառայել հոգեկան խնդիրներ ունեցողներին
Այսուհետև ԱՄՆ բանակն իր շարքերը կարող է ընդունել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող նորակոչիկներին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:
Ամերիկյան բանակում հիմա կարող են ծառայել նաև ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեցող, դեպրեսիայով տառապող մարդիկ, նաև ինքնավնասմամբ զբաղվողները (առանց ինքնասպանության նպատակի ներքին պատճառներով իրենց մարմնի դիտավորյալ վնասում):
Նման որոշում է ընդունվել օգոստոսին, սակայն դրա մասին հրապարակայնորեն չէր հայտարարվում: USA Today-ի կարծիքով՝ արգելքի չեղարկումը կապված է այն հանգամանքի հետ, որ 2018 թվականի սեպտեմբերին ամերիկյան բանակը պետք է 80 հազար նորակոչիկների հավաքագրի, քանի որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընդլայնել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: