14/11/2017 14:50
Նոր վիրուսը համակարգիչները վարակում է Word-ի միջոցով
Կիբերանվտանգության փորձագետները նոր վիրուս են հայտնաբերել, որը կարողանում է առանց մակրոսների սարքը վարակել:
Վնասաբեր ծրագրային ապահովման թափանցումը տեղի է ունենում Microsoft Office փաստաթղթի միջոցով, փոխանցում է «Российская газета»-ն:
ARStechnica պորտալը հստակեցնում է, որ հաքերներն օգտագործում են Dynamic Data Exchange (DDE) մեխանիզմը: Այն թույլ է տալիս Word-ի ֆայլերն օգտագործել այլ ֆայլի տակ թաքնված ծածկագիրը կատարելու համար:
Սխեման այսպիսին է՝ օգտատերը բացում է փաստաթուղթը, ֆայլը միանում է հեռավոր սերվերին, բեռնում է և համակարգչում տեղադրում վիրուսի մի մասը: Ըստ որում՝ պաշտպանական ծրագրերը չեն գործում:
Երբ հայտնի է դարձել կոտրելու այսպիսի հնարավորության մասին, Microsoft-ը տեղեկություն է հրապարակել, թե Office-ի օգտատերերն ինչպես պաշտպանվեն այսպիսի հարձակումներից: Անվտանգության մեջ մնալու ամենահասարակ միջոցը անծանոթ հաղորդագրությունների հանդեպ զգուշավորությունն է, որոնք երևում են փաստաթուղթը բացելիս:
Վիրուսի բեռնումը կսկսվի միայն այն բանից հետո, երբ օգտատերը 2 անգամ «Այո» պատասխանի:
Microsoft-ի հրահանգում նաև նշված է, թե տեխնիկապես զարգացած օգտատերերը ինչպես կկարողանան Windows-ում ինքնուրույն փոխել կարգավորումները և անջատել մի ֆայլից մյուսի տվյալների ավտոմատ թարմացումը: