14/11/2017 16:33
Իրաքյան Քրդստանը կառավարությունը կհարգի անկախացումն արգելող դատարանի որոշումը
Իրաքյան Քրդստանի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ կընդունեն դատարանի որոշումը, որով շրջանին արգելվում է անջատվել՝ նոր փուլ ազդարարելով դադարեցված բանակցությունները վերսկսելու ջանքերում, հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք կարծում ենք, որ այս որոշումը պետք է հիմք դառնա Էրբիլի և Բաղդադի միջև ազգային երկխոսություն սկսելու համար բոլոր վեճերը կարգավորելու նպատակով», - ասված է շրջանային կառավարության հայտարարությունում: