14/11/2017 15:26
Թրամփը չի ներկայացել Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններից հեռացել է՝ միջոցառումների ժամանակացույցի շեղման պատճառով չներկայանալով Արևելյան Ասիայի գագթաժողովին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Օդանավում Թրամփը հայտարարել է, որ դրա փոխարեն երկրների ղեկավարների ճաշի ժամանակ փոխանցել է իր նախօրոք պատրաստած դիտողությունները:
Թրամփի փոխարեն գագաթաժողովին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Նշվում է, որ հանդիպման կազմակերպիչները ժամանակացույցից մոտ 90 րոպե հետ էին մնացել: