14/11/2017 19:01
Մեքսիկացիները ԱՄՆ-ի ուղղությամբ մարիխուանա կրակող թնդանոթ են հորինել
Մեքսիկական Սոնորա նահանգում հատուկ գործողության արդյունքում մարիխուանայի լիցքերով կրակող ինքնաշեն թնդանոթ է առգրավվել: Այդ մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Տարածաշրջանի գլխավոր դատախազության հայտարարությանը:
Այն օգտագործվել է ԱՄՆ տարածքում թմրանյութերի մատակարարման համար, փոխանցում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ մոտ 3,5 մետր երկարություն և մոտ կես մետր տրամաչափ ունեցող սարքն ունի կոմպրեսոր և տեղադրված է եղել փոքր ավտոֆուրգոնի տանիքին:
Ռեյդն անցկացվել է Ագուա Պրիետա քաղաքում, որը տեղակայված է Արիզոնայի Դուգլաս քաղաքի սահմանի մոտ:
Դրանից բացի, Մեքսիկայի իշխանություններն առգրավել են ավելի քան 800 կիլոգրամ մարիխուանա, որի մի մասն արդեն լիցքավորված է եղել սարքավորման մեջ: Ոստիկաններն առգրավել են նաև մի քանի հազար կտոր ռազմամթերք: Ձերբակալվածների մասին չի հաղորդվում: